Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը այսօր կանչվել է փարիզյան Հանրապետական դատարան, որը նրան կասկածում է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. տեղեկացնում է Росбалт-ը:
Լագարդի գործը հետաքննական հանձնաժողովին է հանձնվել 2011-ի օգոստոսին: Այն կապված է նախագահ Սարկոզիին մտերիմ` ֆրանսիացի գործարար եւ քաղաքական գործիչ Բեռնար Տապիին կողմից 1993-ին Adidas ընկերությունը վաճառելու հետ: Այդ նպատակով ստեղծվել էր հատուկ կոնսորցիում, որը ղեկավարում էր մասնակիորեն պետության պատկանող Credit Lyonnais բանկը: Գործարքի ավարտից հետո Տապին մեղադրել է բանկին խարդախությունների մեջ եւ փոխհատուցում պահանջել: 2007-ին, լինելով էկոնոմիկայի նախարար, Լագարդը հանձնարարել է Տապիի գործը փոխանցել արբիտրաժ եւ արագացնել գործի քննությունը: 2008-ին արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է պետական ֆինանսական կառույցներին Տապիին, որպես փոխհատուցում, վճարել 240 մլն եվրո, նաեւ մոտ 100 մլն` որպես տոկոս, եւս 45 մլն` բարոյական վնասի դիմաց: Այդ որոշումը սկանդալ է առաջացրել: