Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է:
Խոստիկյանը ծնվել է Երևանում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի` «Քանդած օջախ», Տումանսկու` «Մաշենկա», Լաունսի` «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչեւ 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Ինքնատիպ դերակատարումներից առանձնանում են Սերգեյ բեկը` «Նամուս», Հարութ Անվերջը` «Հաջի Փայլակ», Ֆերդիշչենկոն` «Ապուշը», Ֆուշեն` «Մադամ Սան-Ժեն», Աթիլլոն` «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Տելյատևը` «Կատաղի փողեր» և այլն:
1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։ Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին։ Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Խաղացել է նաև հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։
1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Խոստիկյանը մահացել է 2003-ին: