Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն: Դա են վկայում սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել են Reuters-ը եւ Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը:
Հարցվածների 61 տոկոսը դեմ է ԱՄՆ ինտերվենցիային: Հակառակն է ցանկանում 10 տոկոսը: Սակայն այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառի այդ թիվը կհասնի 27 տոկոսի: Բայց 44 տոկոսը, միեւնույն է, դեմ է միջամտությանը:
Հարցումներից պարզվել է, որ ամերիկացիների մի ստվար զանգված չի հետեւում Սիրիայում կատարվող իրադարձություններին. 36 տոկոսը խոստովանել է, որ ոչինչ չգիտի Սիրիայի պատերազմի մասին: Իրադարձություններին ակտիվորեն հետեւում է 8 տոկոսը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել միջամտել Սիրիայի իրադարձություններին միայն այն դեպքում, երբ անհերքելի փաստեր լինեն այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին: Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները համարյա ամեն շաբաթ հայտարարում են, թե կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն այդ տեղեկատվությունը դեռեւս ոչ մի անգամ չի ապացուցվել: