Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ամերիկացիների մեծամասնությունը հավանել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի երդմնակալության ճառը։ POLITICO/Morning Consult–ի անցկացրած հարցումները վկայում եմ, որ hարցվածների 49 տոկոսը, ովքեր դիտել կամ ունկնդրել են նախագահի ճառը, այն գնահատում եմ որպես «հոյակապ» կամ «լավ», եւ միայն 39 տոկոսն է համարել են այն «բավարար» կամ «վատ»։
Միաժամանակ, հարցվածների 65 տոկոսը դրական է գնահատել է Թրամփի երդմնակալության ճառի հիմնական ուղերձը ՝ «Ամերիկան՝ ամենից առաջ»։Հարցմանը մասնակցած ամերիկացերի 61 տոկոսը համաձայն է նախագահի ծրագրի հետ, ըստ որի կառավարությունը պետք է «գնի ամերիկյանը եւ վարձի ամերիկացիների»։
«Նախագահ Թրամփը գիտի՝ ինչ են ցանկանում լսել իր ընտրողները, այդ են վկայում վերջին հարցման արդյունքները», – նշել է Morning Consult–ի ներկայացուցիչը։
Հարցման համաձայն, Թրամփի ճառը «լավատեսական» էր գնահատել հարցվածների 51 տոկոսը, 46 տոկոսի համար այն «նախագահական» էր, իսկ 44 համարել էր Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության ճառը «ոգեւորիչ»։