Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այն ինչ կատարվում է Երևանում, նման է նախնադարին. Երևանի քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով քաղաքի աղբահանության խնդրին:
ՀԱԿ գործիչը խնդրի լուծման հետաքրքիր տարբերակ առաջարկեց. «Թող մեր քաղաքապետարանի աշխատակազմը գնա Թբիլիսի, մի քանի օր մնա նրանց քաղաքապետարում և տեսնի, թե ինչպես են այնտեղ քաղաքը մաքրում, և գա, նույն եղանակով Երևանը մաքրի»: Խաչատրյանի կարծիքով` Երևանի բոլոր շենքերում պետք է վերացվեն աղբատարները, բացի դրանից` աղբահանությունը բավականին գրավիչ է բիզնեսի համար:
Նույն կարծիքին է նաև ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` Երևանում աղբահանության մաֆիա է գործում, և ոչ ոք թույլ չի տա, որ աղբահանության մոնոպոլիան ձեռքից ձեռք անցնի, քանի որ այդ բիզնեսը բաշխված է մի քանի ընտանիքների միջև: