|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ձեռքերը, որոնք երեկ մինչեւ արմունկը ներկված էին հայերի արյունով, այսօր ընկղմվել են սիրիացի ժողովրդի արյան մեջ. հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոհամադ Հասան Աբուտորաբի-Ֆարդը Թեհրանում ապրիլի 21-ին անցկացված` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:
Խոսելով հայերի եւ ասորիների ցեղասպանության մասին` իրանցի քաղաքական գործիչը կարեւորել է ռազմական եւ քաղաքական ուժերի միավորումը բարձր արժեքների շուրջ, քանի որ հակառակ դեպքում կհանգենք նման սարսափելի ոճրի. տեղեկացնում է Թեհրանում լուս տեսնող «Ալիք» թերթը: