|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մտքերից
Գրագիտությունը դժբախտությունն ու հույսը կապող կամուրջ է: Այն ժամանակակից հասարակության կյանքում ամենօրյա գործիք է: Այն աղքատության դեմ պաշտպանիչ ուժ է եւ կառույցի քար` զարգացման համար, էական լրացում` ճանապարհների, պատնեշների, կլինիկաների եւ գործարանների համար: Գրագիտությունը ժողովրդավարացման համար հարթակ է եւ շարժիչ ուժ` մշակույթի եւ ազգային ինքնության խթանման համար: Գրագիտությունը ընտանեկան առողջության գործակալն է, հատկապես` կանանց եւ աղջիկների համար: Ամենուրեք եւ յուրաքանչյուրի համար գրագիտությունը, ընդհանուր կրթության հետ մեկտեղ, մարդու հիմնարար իրավունքն է: Գրագիտությունը, վերջապես, ճանապարհ է, որի միջոցով յուրաքանչյուր տղամարդ, կին եւ երեխա կարող է իրացնել իր լիարժեք ներուժը:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ