Ֆլորիդայի ոստիկանությունը հայտնում է, որ 64-ամյա մի ֆրանսուհին զանգահարել է 911, ոչ թե վատ, այլ չափազանց միայնակ զգալու պատճառով: Պարզվել է, որ նույն կինը 911 է զանգահարել մարտի 22-30-ն ընկած ժամանակահատվածում, եւ ամեն անգամ նրան օգնության հասածները կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ էլ պարզվել է, որ կինը հարբած է. տեղեկացնում է UPI-ն: