|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հունգարիայի հետ. այսօր ԵԽ գլխավոր քարտուղար Թերբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, սակայն Հունգարիան պետք է որոշակի քայլեր կատարի այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ Հայաստանը դադարեցրեց հարաբերությունները, երբ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայում ցմահ բանտարկված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որն էլ հերոսացրեց ու ներում շնորհեց հայ սպային քնած ժամանակ կացնահարած հանցագործին: