|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Կայացել է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը` նվիրված մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին. տեղեկացնում է msy.am-ը:
Առաջնության հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթի հավաքական թիմը (մարզիչ Աստղիկ Գյուրջինյան): Եզրափակիչում շենգավիթցիները առավելության են հասել Գորիսի հավաքականի նկատմամբ`28:13 (15:7) հաշվով: Նշենք, որ Գորիսի թիմն արժանացել է բրոզե մեդալի և, մասնագետների վկայությամբ, ողջ առաջնության ընթացքում բավականին լավ խաղ է ցուցաբերել: Երկրորդ տեղը գրավել է Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը՝ հաղթելով Աջափնյակին 5:13 (2:6)հաշվով: