կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 12:30
Հասարակություն

Զոհրաբյանը գանգուղեղային վնասվածք է ստացել

Զոհրաբյանը գանգուղեղային վնասվածք է ստացել

ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել նրա ավտովթարի կապակցությամբ, որում ասված է.

 

«Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ Զ. Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

 
Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք:


Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր»: