|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գիտության ոլորտներին: Այս համատեքստում նախագահ Սահակյանը չափազանց կարեւորել է Ստեփանակերտում Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը` այն արժեւորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: