Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
20.03.2013: ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանի մասին պատմում են, թե ժամանակին, երբ բնապահպանության նախարար էր, Մուրադյանի աշխատասենյակ է մտել քարտուղարուհին եւ հայտնել, որ ֆաքսը եկել է, ի՞նչ անի, Մուրադյանն ասել է` սուրճ դիր, հյուրասիրի մինչեւ ավարտեմ:
Եվ ահա yerkir.am-ում նախարարն արդարանում է. «Նախկինում իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ իբր ասել եմ' ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում: Հարց եմ Ձեզ տալիս, նախարարը, եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում»:
Փաստորեն, պատգամավորը ըմբոստանում է ոչ թե ֆաքսին սուրճ հյուրասիրելու դեմ, այլ այն բանի, որ գրվել է, թե սուրճը ընդունարանում են խմել. իր մոտ ընդունարանում սուրճ չեն խմել, կարգը խիստ էր դրված:
Ի դեպ, ասում են նաեւ` սույն պատգամավոր-նախարարը ռուսերենից հայերեն թարգմանության վարպետ է` «окружающая среда»-ն (շրջակա միջավայր) թարգմանել է «շրջապատող չորեքշաբթի»: