Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի 39-ամյա բնակիչ Էնդրյու Ուորդլը երբեք կանանց ուշադրության բացակայություն չի զգացել, թեեւ ծնվել է առանց առնանդամի: Ի դեպ, նա պատրաստվում է նաեւ այդ հարցը լուծել մոտ ժամանակներս. գրում է The Sun-ը:
Ուորդլը լույս աշխարհ է եկել մի շարք ծանր ու հազվագյուտ հիվանդություններով: Բացի երիկամների սուր հիվանդությունից, երեխայի միզապարակը ձեւավորվել էր մարմից դուրս, իսկ առնանդամն ընդհանրապես բացակայել է: Մի շարք բարդ վիրահատություններից հետո բժիշկներին հաջողվել է առնանդամի փոխարեն հատուկ խողովակ հարմարեցնել` հեղուկի հեռացման համար:
Էնդրյուի մայրը, որն այն ժամանակ 17 տարեկան է եղել, հրաժարվել է նրանից: Բարեբախտաբար, տղային որդեգրել են, եւ սիրող ծնողների ու բժիշկների աջակցությամբ նա ապրել է լիարժեք կյանքով` զբաղվել է սպորտով, դպրոց գնացել, նույնիսկ սիրահետել աղջիկներին:
Sun-ի լրագրողները նրբանկատորեն լռում են զուգընկերուհիների հետ Էնդրյուի հարաբերությունների մանրամասների մասին, սակայն նշում են, որ այդ` մի քանի տասնյակ կապերն, այնուամենանիվ, խզվել են: Էնդրյուն նույնիսկ ընկճախտով է տառապել, սկսել է թմրանյութեր օգտագործել: Սակայն Լոնդոնի բժիշկները խոստացել են օգնել նրան. երիտասարդի ձեռքից վերցված մկանների, նյարդային վերջավորությունների եւ այլ հյուսվածքների միջոցով նրա համար առնանդամ կստեղծեն: