|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրված 4 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ: Հայտարարություն է տարածվել քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին. հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, հաշվառվել է 662 ձայն: Լավագույն արդյունք է գրանցել իտալացի թեկնածու Դավիդ Սասոլին՝ ստանալով 325 ձայն, ինչը առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոս + 1 ձայնից պակաս է:
«Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չի ստացել, հայտարարվել է երկրորդ փուլ»,- ասել է ԵԽ նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին: