|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սերժ Սարգսյանի փեսայի՝ օրերս Վատիկանում ՀՀ դեսպան նշանակված Միքայել Մինասյանի համար պետք է առանձին դեսպանատուն բացվի՝ առանձին շենքով, առանձին աշխատակազմով: Սա նշանակում է՝ հարկատուների հաշվին պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվելու, ընդ որում, անհասկանալի է, թե ինչու: Բանն այն է, որ այնտեղ Հայաստանը չունի գաղթօջախ, բացի այդ, մինչև հիմա Վատիկանում դեսպանի պարտականությունները համատեղության կարգով իրականացնում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը եւ հավելում. Վատիկանում ՀՀ դեսպանատունը տեղակայված է լինելու Հռոմում, որտեղ կա նաև Իտալիայում ՀՀ դեսպանատուն, բայց այս երկու դեսպանատները պարտադիր պետք է լինեն առանձին. Վատիկանի և Իտալիայի միջև ժամանակին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Հռոմում որևէ դեսպան չի կարող համատեղության կարգով լինել նաև Սուրբ աթոռի դեսպանը: