|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ինքնասպանություն է գործել Մախաչկալայի կայազորի զինվորական դատարանի նախագահի տեղակալ Յուրի Բասալաևը: Հյուսիս–կովկասյան շրջանային ռազմական դատարանում այս ինքնասպանությունը չի կապվում նրա մասնագիտական գործունեության հետ:
Բասալաևը փետրվարի 27-ինմեկնել էր Դոնի Ռոստով եռօրյա հավաքի, որտեղ ամփոփվում էին շրջանային և կայազորային դատարանների աշխատանքների արդյունքները. այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Շաբաթ օրը նրան հայնաբերեցինք կախված: Դեպքի վայրում նաև գտնվել է նամակ, որի բովանդակությունը հետաքննության մարմինները արգելում են հրապարակել …, սակայն հայտնի է, որ այս միջադեպը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ»,- ասել է դատարանի աշխատակիցը: