կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 14:28
Քաղաքական

Արտակ Դավթյանն էլ է դասադուլ արել` ժամանակին

Արտակ Դավթյանն էլ է դասադուլ արել` ժամանակին

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընդդիմադիր կողմի նեկայացուցչի: Ամերիկյան քաղաքական հզոր դեմքերից մեկի խոսքերով` մեկ կաթիլ մեղրի շուրջ ավելի շատ մեղուներ են հավաքվում, քան մեկ տակառ լեղիի. այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը եւ հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բարությունն այդ մեղրն է, որի շուրջ համախմբվել է ժողովուրդը:

 

Պատգամավորի խոսքերով` նախագահական վերջին ընտրությունները տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, եւ դա` շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի:

 

Հարցին, թե ինչպե՞ս է Արտակ Դավթյանը պատկերացնում հետընտրական զարգացումները, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Շատ  կցանկանայի, որ հետընտրական փուլերի զարգացումներն ընթանային նորմային համապատասխան հունով, եւ Րաֆֆին հետագայում գտնի իր արժանի տեղը: Օրինակ` առջեւում  դեռ Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի»:

 

Ի դեպ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ հանրապետության բուհերում սկիզբ առած դասադուլի ակցիաներից, բնականաբար, չգիտի նաեւ դրանց պատճառը: Սակայն նշեց, որ ինքը ուսանող ժամանակ մասնակցել է դասադուլի: