|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պերուի առաջնության 2-րդ տուրում «Ալյանսա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Ինտի Գաս Դեպորտե»-ի նկատմամբ:
Առաջինը հաջողության են հասել հյուրերը՝ 9-րդ րոպեին Ռեյեսը բացել է հաշիվը: 45-րդ րոպեին Մաուրո Գևգեոզյանի փոխանցումից հետո Կուեւան հավասարեցրել է հաշիվը, իսկ 81-րդ րոպեին հայ հարձակվողը հաղթանակ է պարգևել իր թիմին: