|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահական ընտրությունները դեռ նոր են մեկնարկել, բայց արդեն ակնհայտ խախտումներ են գրանցվել:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն իր կայքում հայտնում է, որ Դավիթաշենի թիվ 5/8 ընտրատեղամասում իր դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում փակցված։
Կայքը նշում է, որ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա, և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար: