Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանից անընդհատ կրակում են: Այս կերպ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Արցախի հետ է, այլ` Հայաստանի և Ադրբեջանի միջեւ. լրագրողներին այսօր հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Լարվածությունը կշարունակվի: Մովսես, Չինարի, Կարմիրաղ գյուղերում կատարվածով Ադրբեջանը փորձում է լուծել ներքին խնդիրները, սակայն մեր բանակը ամուր է իր դիրքերում և արժանի հակահարված է հասցնում»,- հայտարարեց նա:
Քաղաքագետի խոսքերով` փետրվարի 5-ին, երբ հակառակորդի հետախուզական դիվերսիոն խումբը փորձել է անցնել մեր կողմը, 4 զոհ է ունեցել և նահանջել է: «Այս տարի, ըստ Ադրբեջանի հաղորդած տվյալների, նրանք ունեցել են 15 զոհ, ևս 4-ի տվյալները գիտենք մենք, այսինքն` 19 զոհ: Անցած տարի զոհերի թիվը եղել է 138»,- ներկայացրեց նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանը միջազգային կառույցներին փորձում է ցույց տալ, թե ագրեսորը Հայաստանն է, և ոչ թե ազատագրական պայքար է եղել Արցախում, այլ իբր Հայաստանը գրավել է «ադրբեջանական» տարածքը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ առնվազն 3 տարի պատերազմական գործողություններ չեն լինի: