Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2012-ի տարեվերջյան ասուլիսին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ազատամարտիկները մշտապես ՊՆ-ի ուշադրության կենտրոնում են, հատկապես` սոցիալապես անապահովները:
Ուզում եմ հավատալ նախարարին, բայց փաստերը չեն թողնում:
2011-ի նոյեմբերի 7-ին ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանի հետ գնացինք ՊՆ: Ազատամարտիկին անհրաժեշտ էր շտապ վիրահատել, քանի որ կռվի դաշտում թշնամու արկի բեկորը մտել է նրա աջ ոտնաթաթի մեջ, որն այժմ փտախտ է առաջացրել: Ազատամարտիկի հրատապ նամակին ՊՆ-ն արձագանքել էր երեք ամիս անց, այն էլ` օգնության խնդրանքին մերժումով: Այդ օրը ազատամարտիկը նախարարի հետ տեսակցության գրավոր խնդրանք ներկայացրեց: Նախարարը, ով ազատամարտիկների խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում է պահում, հրաժարվեց:
Ու քանի երկրիս պաշտպանության նախարարն անզոր էր հարցը լուծել, որոշեցի ժողովրդին դիմել: Արդյունքում` Շենգավիթ բժշկական կենտրոնն իր վրա վերցրեց ազատամարտիկի վիրահատությանբոլոր ծախսերը, իսկ շատ ու շատ մարդիկ նյութական աջակցություն ցուցաբերեցին:
Այժմ անհրաժեշտ է հեռացնել ազատամարտիկի մատներից մի քանիսը` փտախտի աճը կանգնեցնելու համար. վիրահատության համար 200 000 դրամ է պետք: Բացի սրանից` ազատամարտիկին վիրահատությունից հետո անհրաժեշտ են նորմալ կենցաղային պայմաններ` տաք տուն եւ լավ սնունդ: Ազատամարտիկը ԼՂՀ-ից է, չի աշխատում (ի վիճակի չէ), ապրում է` հող մշակելով:
Պարո'ն Օհանյան, գոնե հիմա կարո՞ղ եք Ձեր ասածի ճշմարտացիությունը ապացուցել` օգնելով ազատամարտիկին, եթե ի զորու չեք` ժողովուրդը կա ու կա: