|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում սպանվել է ԱՄՆ պատմության մեջ ամենահայտնի դիպուկահարներից մեկը` 38-ամյա Քրիս Կայլը: BBC-ի հաղորդմամբ` նա մասնակցել է 2003թ. իրաքյան գործողություններին: Իրաքում նա հայտնի էր «Սատանա» մականվամբ, իսկ նրա գլխի համար 20.000 դոլար էր խոստացվել:
Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն` դիպուկահարի կրակոցից մահացել է 160 մարդ, ըստ իրեն` 250:
Սպանությունն իրականացնողն արդեն ձերբակալվել, բայց դրդապատճառները անհայտ են: