|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանացի իրավապահները բացահայտել են այն մարդու ինքնությունը, ում մոտ հունվարի 21-ին Դյուսելդորֆի օդանավակայանում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել էին 70 միլիոն դոլարի չեկ եւ ձերբակալել:
«Վեստի»-ի հաղորդմամբ` ձերբակալվածն Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Թահմասբ Մազահերին է: Հաղորդվում է, որ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերված չեկը տրամադրվել է Վենեսուելայի կենտրոնական բանկի կողմից: Մազահերին մինչեւ 2004թ. զբաղեցրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, իսկ մինչեւ 2008թ.` երկրի կենտրոնական բանկի տնօրենի պաշտոններ: