Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի՝ 1;1, ավարտեց հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
Հանդիպումը մեկնարկեց Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի խորհրդանշական առաջին հարվածով: Առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տիրում էին տարածքային և խաղային նախաձեռնությանը, ինչը, սակայն, չէր խանգարում Լյուքսեմուրգի հավաքականի ֆուտբոլիստներին սուր հակագրոհներ կազմակերպել: Դրոնցից մեկը 14-րդ րոպեին ավարտվեց Ռոման Բերեզովսկու դարպասի գրավումով: Ստանալով փոխանցում աջ եզրից՝ Լյուքսեմբուրգի հավաքականի կիսապաշտպան Մարիո Մյուտշը ուղարկեց գնդակը դարպասի ներքևի անկյունը:
Գոլից հետո ուժերի դասավորությունը չփոխվեց: Մեր ընտրանու ֆուտբոլիստների՝ հաշիվը հավասարեցնելու բոլոր ջանքերն ավարտվում էին տուգանային հրապարակի մատույցներում կամ սխալ փոխանցումներով: Լյուքսեմբուրգի հավաքականը պաշտպանվում էր ամբողջ թիմով, և մեր տղաները դժվարությամբ էին կարողանում դուրս գալ հարվածային դիրքի: 24-րոպեին թիմակիցները հարմար պահ ստեղծեցին Էդգար Մանւոչարյանի համար, սակայն վերջինս չկարողացավ գրավել դարպասը՝ գտնվելով սուր անկյան տակ:
Թվում էր, թե 1:0 հաշիվը կպահպանվի մինչև ընդմիջում, սակայն 42-րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց ճշգրիտ փոխանցումով դարպասապահի առջև դուրս բերել Մանուչարյանին, որն էլ գլխի հարվածով գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասն անցավ առաջին խաղակեսի սցենարով: 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Նորայր Ասլանյանը կարող էր առաջին իսկ հպումով գրավել դարպասը, սակայն շեղ հարվածեց: Լյուքսեմբուրգի ֆուտբոլիստները ևս կարող էին երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնել, առաջին հարվածը շեղ էր, երկրորդ դրվագում հուսալի խաղ ցուցադրեց Բերեզովսկին: Երկու թիմերի մարզիչների կատարեցին մի շարք փոփոխություններ, սակայն հանդիպման հաշիվն այլևս չփոխվեց:
Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան (Արտակ Եդիգարյան, 46), Արտյոմ Խաչատուրով (Հրայր Մկոյան, 80), Ռոբերտ Արզումանյան (Տարոն Ոսկանյան, 88) Կամո Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան (Կառլեն Մկրտչյան, 78), Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 61), Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Արթուր Սարկիսով, 72):
Լյուքսեմբուրգի ընտրանի՝ Դանիել դա Մոտա (Դան Կոլետ, 84), Ժիլ Բետմեր (Դավիդ Տուրպել, 56), Էրիկ Հոֆման, Մաթիաս Յանիշ, Լորան Յանս, Օրելյեն Յոախիմ, Ջոնաթան Ժուբեր, Տոմ Լատերցա (Մասիմո Մարտինո, 63), Մարիո Մյուտշ (Ռենե Պետերս, 23), Քրիս Ֆիլիպս, Թոմ Շնելլ:
Զգուշացումներ՝ Լորան Յանս 58, Արտյոմ Խաչատուրով, 71