|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին այսօր պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «ռոսոներիների» տնօրեն Ումբերտո Գանդինին. «Արդեն «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Բալոտելին բուժզննում անցնելուց հետո «Միլանի» հետ մինչև 2017 թվականը պայմանագիր կստորագրի»:
Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ տրանսֆերի արժեքը մոտ 20 մլն եվրո է: Իսկ Մարիոն տարեկան կվաստակի 4 մլն եվրո:
«Մանչեսթեր Սիթի»-ում Բալոտելին մասնակցել է 80 հանդիպման և դարձել է 30 գոլի հեղինակ: