Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատել է սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: BBC-ի հաղորդմամբ` ավելի ուշ Սենատն ամբողջ կազմով կհաստատի թեկնածությունը, իսկ Քերին կդառնա 2005 թվականից ի վեր առաջին տղամարդ պետքարտուղարը: