Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունը 2013թ. հունվարի 21-ին ստացել է «Քաշաթաղ» Հ/Կ նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Ռ. Սիմոնյանի երկրորդ բողոքը` ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն ընտրագրավի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ռ. Սիմոնյանին կրկին տրվել է գրավոր պարզաբանում, որ նրա կողմից ուղարկված բողոքում որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, այն կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացված մյուս հարցադրումները դատախազական գործառույթներից դուրս են:
ՀՀ գլխավոր դատախազությունը 2013թ. հունվարի 21-ին ստացել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8 մլն դրամի պահանջի հիմքով իրեն «ՀՀ նախագահի` խոչընդոտված թեկնածու» հռչակելու մասին:
Պ. Սարգսյանին գրավոր պարզաբանում է տրվել, որ նրա կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվում, և դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում: