|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցում է մեկ այլ երկրի, մասնավորապես` Միացյալ Նահանգների պետական դրոշի վրա փակցված լուսանկարով եւ կարգախոսով:
168.am-ի հաղորդմամբ` Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, Սարյանի պուրակի հարևանությամբ տեղակայված` նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պատերից մեկին փակցված է ԱՄՆ դրոշը, իսկ դրոշի վրա` Սերժ Սարգսյանի լուսանկարն ու նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»:
Նախագահը շրջայցով գտնվում է մարզերում, եւ դեռեւս հայտնի չէ` սա գործող նախագահի կենտրոնական շտաբի՞ հրահանգն է, թե՞ տեղական շտաբի մտահղացումը: