Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` ժամը 19-ից սկսած, Ավանում ապահով Հայաստան էին կառուցում: Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն սկսում էր ավանդույթներով հարուստ այս վարչական տարածքից:
Իրենց պապենական ֆազենդայում նախագահի թեկնածուին դիմավորել են Տարոն Մարգարյանը և նրա աներձագը` որպես ռանգով թիվ մեկ և թիվ երկու պաշտոնյաներ: Պատմում են, որ գործող նախագահի ձեռքը սեղմելու առիթը բաց չի թողել նաև նախկին աներձագ, ներողություն, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Երկրորդ տեղի ամենահավանական թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ընտրարշավն սկսեց ուխտագնացությամբ, իհարկե, Ազատության հրապարակում հավաքված մարդկանց ձեռքերը բռնելուց հետո: Նա, ինչպես և խոստացել էր, այցելեց հացադուլի նստած Անդրիաս Ղուկասյանին, և, որ հատկանշական է, այս ձմռան ցրտին հացադուլավորի նստավայր գնաց ոտքով ու գլխաբաց: Չնայած այդ անկեղծ և սրտառուչ հանդիպմանը` «Ժառանգությունից» հաղորդում են, որ իրենց այնքան էլ դուր չի գալիս Անդրիաս Ղուկասյանի և Սերժ Սարգսյանի նստավայրերի մոտիկությունը:
Սերժ Սարգսյանի նստավայից ոչ այնքան հեռու երեկ նկատել են նաև Պարույր Հայրիկյանին: Նրան էլ եվրոպական մի կազմակերպության գրասենյակից էին հրավիրել՝ հետաքրքրվելու խորհրդային տարիների արկածներով, իր մասին թերթերում հրապարակված հոդվածների իսկությամբ, ինչպես նաև մի ֆիլմի մանրամասներով, որտեղ գլխավոր հերոսը ինքն է՝ Հայրիկյանը:
Ընտրարշավի առաջին օրը ակտիվ էր նաև Հրանտ Բագրատյանը: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում նա խոսել է բանկերի և գյուղացիների հակամարտության մասին, պարծեցել, որ հայ գյուղացուն ինչ տվել են ժամանակին, ինքն է տվել, իսկ իրենից հետո գյուղացին ոչինչ չի ստացել: Բագրատյանին, սակայն, այստեղ հասկացրել են, որ իրենից հետո այլևս ոչինչ չէր մնացել, որ տային գյուղացուն կամ չտային:
Մյուս թեկնածուները քարոզարշավի առաջին օրը համեմատաբար հանգիստ էին: Եթե հաշվի չառնենք էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն արտառոց հայտարարությունը, թե իրեն դուր է գալիս հեռուստացույցով մյուս թեկնածուների վազվզոցին հետևելը, ապա կարելի է ասել, որ հետնապահների ճամբարում ողջ օրվա ընթացքում նշանակալից ոչինչ տեղի չունեցավ:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա, ի պատիվ նրանց, պետք է ասել, որ քարոզարշավի առաջին օրը բոլորն էին ակտիվ, միայն թե նրանցից որոշները հավատարմագրված էին, իսկ որոշներն ավելի հավատարմագրված՝ լուսաբանելու Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ապահով Հայաստանի շինարարարական աշխատանքները:
Քարոզարշավի առաջին օրն ամփոփեց Էդիկ Անդրեասյանը