|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։ Իր տելեգրամ ալիքում գրել է ԵՊՀ արեւելագիտության ամբիոի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Համացանցում այժմ քարոզչական պայքար է տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։
Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»,- գրել է նա: