|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Նախարարը կարևորեց ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան - Եվրախորհուրդ գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:
Կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցությանը։