|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից նվերներ ու ներկայացման տոմսեր է հանձնել նաև «Փրկություն» հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի շահառուներին։