Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գավառի մանկատան սաներին հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Արﬔնպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Արա Բաբլոյանը ողջունեց մանկատան սաներին, դաստիարակներին ٳ մանկավարժներին, շրջայց կատարեց հաստատٳթյան շենքում՝ ծանոթանալով երեխաների կենցաղային պայմաններին եւ առօրյային, ապա ամանորյա նվերներ հանձնեց մանկատան 49 սաներին: ՀՀ ԱԺ նախագահը սեղանի թենիսի խաղատախտակի մոտ խաղի հրավիրեց մանկատան սաներին՝ ստٳգելով երեխաների խաղային պատրաստվածությունը և ստեղծելով աշխույժ մթնոլորտ խաղասրահում:Ապա` դահլիճում մանկատան սաների մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված հանդես:
Հանդես գալով բացման ու ողջույնի խոսքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը թվարկեց այն ձեռքբերուﬓերը, որոնք հաստատությունն ունեցել է 2017 թվականի ընթացքում: «Աﬔնակարևոր ձեռքբերուﬓ այն է, որ տարվա ընթացքում ﬔր բոլոր սաներն ունեցել են առողջ ապրելակերպ, առանց բացթողուﬓերի անցկացրել կրթադաստիարակչական շրջանը: Վերջին 4 տարիների ընթացքում, արձագանքելով մանկատների բեռնաթափման պետական ծրագրին, ﬔնք ընտանիքներ ենք վերադարձել 25 սանի, որոնցից 18-ը վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ, ﬓացածները որդեգրվել են կամ վերցվել խնամատարության: Այս տարի ունեցել ենք 7 շրջանավարտ՝3 աղջիկ և 4 տղա: Երեք աղջիկներից երկուսը վերադարձել են կենսաբանական ընտանիքիներ, իսկ ﬔկը խնամակալության է վերցվել Էջﬕածնի համապատասխան հաստատությունում եւ ուսանում է մայրաքաղաքի պետական բժշկական քոլեջում: 4 տղաներից երկուսը 2018 թվականի հունվարին զորակոչվելու են Հայոց բանակ, որոնցից ﬔկն արդեն ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: Մենք շատ ակնկալիքներ ունենք 2018 թվականից»,-նշեց մանկատան տնօրենը:
23.12.2017 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ամանորյա նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին :
Մանկատան սաները պատվավոր հյուրերին ողջունեցին ամանորյա հաﬔրգային ծրագրով և թատերական ներկայացմամբ: Ծրագիրն ավարտվեց պարով, որի ﬔջ մանկատան սաները ներքաշեցին նաև ՀՀ Աժ նախագահին եւ մյուս հյուրերին:«Սիրելի երեխանե՛ր, բոլորիդ մաղթում եմ աﬔնայն բարիք, առողջություն ու երջանկություն: Թող գալիք տարին ավետի ձեր երազանքների իրականացման սկիզբը»,-հրաժեշտի խոսքերով մանկատան սաներին դիﬔց Արա Բաբլոյանը: Մանկատան տնօրենի հավաստմամբ՝ մանկատան սաներն Ամանորը և Սուրբ Ծնունդը նշելու են տոնական բազմաբովանդակ և հագեցած ծրագրերով: