կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 12:44
Առանց Կատեգորիա

Ստանիսլավ Եժի Լեցի ''չհարդարված'' մտքերից

Ստանիսլավ Եժի Լեցի ''չհարդարված'' մտքերից

Քանի հաղթական կամար է հետագայում ժողովրդի համար լուծ դարձել:

 

Խոսքն էլ կարող է բերանի փակ դառնալ:

 

Այնպիսի նահատակներն էլ են եղել, որ խաչելության ճանապարհն անցել են նաեւ հակառակ ուղղությամբ:

 

Ով դժոխքում ուսադիրներն ուներ, դրախտում էլ է աքսելբանտներով:

 

Մի' ստեղծեք աստվածներ ձեր կերպարով ու նմանությամբ: 

 

Հաճախ մուտքն այնտեղ է, որտեղ ելքն է:

 

Նախավերջին մոհիկանը հաճախ սպանում է վերջինին, որ ինքը դառնա վերջինը:

 

Քամիները փոխում են ուղեցույցները:

 

Գաղափարների պայքարում զոհվում են մարդիկ:

 

Լսելով «Կեցցե առաջընթացը»` միշտ հարցրու` ինչի՞ առաջընթացը:

 

Օրենքը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմանալը` հեշտությամբ:

 

Ապագայի սարսափը` շատախոս հուշարձաններ:

 

Նույնիսկ համաստեղությունները աստղերի ազատ միություններ չեն:

 

Արյան ծարա՞վ ես, լու դարձիր:  

 

Բաժանում է ոչ թե անդունդը, այլ մակարդակների տարբերությունը:

 

Երազում ոչխարների հոտ տեսա` առաջնորդների: Ամեն մեկն` իր զանգակով, իսկ նրանց հետեւից` ոչ մի ոչխար:

 

Հանրապետություններում էլ են մերկ թագավորներ իշխում:

 

Ախ, եթե պետության բարձրագույն արժանիքը լիներ մարդկայինը:  

 

Հարցնում ես` ինչո՞ւ են մարդիկ փախչում նավից, որը չի խորտակվում: Նրանք գլխի են ընկել, թե ուր է այն իրենց տանում:

 

Ամեն ոք ծնվում է գահին հարմար նստուկով:

 

Պարզվեց` փրկօղակը շան վզնոց է:

 

Թարգամանությունը` yerkir.am-ի