|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր ահղորդագրություն է ուղարկել, որում ՀՀ քաղաքացիներին իր ամանորյա մաղթանք է հայտնել, այն է` ազատվել իշխանավոր բիզնեսմեններից և անիրավ դատավորներից:
«Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն և աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:
Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն:
Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից և տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը»,-գրված է ՄԻՊ մաղթանքի մեջ: