|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում է ունեցել Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ:
Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկել է Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, մշակույթի, եւ տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ: