կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 14:00
Իրավական

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է նախագահական ընտրություններին

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է նախագահական ընտրություններին

 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում տեղի ունեցած ոստիկնության օպերատիվ շտաբի անդրանիկ նիստի ընթացքում ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին:

 

Գասպարյանը հիշեցրեց. որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: