|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր` արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին. տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից:
Համաձայն հրամանագրի` հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը` Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, որը երկշաբաթյա ժամկետում կքննարկի ու կհաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում: