|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստեփանակերտի օդանավակայանը հանգիստ չի տալիս Բաքվին: Կոչերը` կանխարգելիչ հարվածներ հասցնել օդանավակայանին, շարունակվում են:
Իրեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» միավորման նախագահ հորջորջող Բայրամ Սաֆարովը հայտարարել է, որ հայերի գործողությունները սադրիչ բնույթ են կրում:
«Քաղաքացիական ավիացիայի մեջ միջազգային օրենքներ գոյություն ունեն, եւ առանց Ադրբեջանի թույլտվության ոչ ոք չի կարող օգտվել մեզ պատկանող օդային տարածքից»,- հայտարարել է նա եւ հավելել, որ եթե այդ չվերթերն իրագործվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ու ադրբեջանական ժողովուրդն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն:
«Եթե նրանք այդպես վարվեն, ապա մի օր իրենց ինքնաթիռները կհայտնվեն ոչ թե երկնքում, այլ գետնի վրա»,- հոխորտացել է Սաֆարովը: