կարևոր
1237 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-29 10:57
Քաղաքական

Հերթական փուչիկը․ «Հրապարակ»

Հերթական փուչիկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը թեպետ հավաստիացրեց, որ Կապանի օդանավակայանն այսուհետ կանոնավոր կաշխատի, կլինեն Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով թռիչքներ, սակայն չվերթները չեն կայանում։

Չնայած պաշտոնապես պատճառը եղանակային պայմաններն են, սակայն մեր աղբյուրները նշում են, որ անվտանգության խնդիրներից ելնելով՝ տոմսեր գնած քաղաքացիները դրանք հետ են վերադարձնում։

Հիշեցնենք, որ վարչապետի պատվիրակությունը Սյունիք մեկնեց ուղղաթիռով, իսկ հաջորդ օրն ադրբեջանցիները կրակեցին օդանավակայանի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այցից հետո գրեթե ամեն օր օդանավակայանին հարակից համայնքներում կրակոցներ են լսվում։

Ի դեպ, նախատեսվում էր, որ օգոստոսի 28-ի չվերթով Կապանից Երեւան պիտի վերադառնար Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը, սակայն, որոշ տեղեկություններով, նա առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում