Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նշելով, որ հայ-վրացական ավանդական և պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև զարգանում են համագործակցության ոգով` նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը:
Հանրապետության ղեկավարի խոսքով` դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց: Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը` վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում, այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ, և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով: