կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 13:41
Տնտեսական

Քաղծառայողներին 18 մլրդ դրամ կհատկացվի

Քաղծառայողներին 18 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ 2012-ից մեր երկրում առաջին անգամ ներդրվելիք` քաղծառայողների սոցապահովության փաթեթին: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 18 մլրդ դրամ հատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթի ստեղծմանը։

 

«Հայաստանում մենք այսպիսի ծրագիր առաջին անգամ ենք իրականացնում, և բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես պատգամավորների, այնպես էլ պետական ծառայողների մոտ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սոցիալական ապահովության փաթեթը»,- նշեց Տ. Սարգսյանը` ՀՀ ֆինանսների նախարարին խնդրելով պարզաբանումներ տալ։

 

Վաչե Գաբրիելյանն էլ մանրամասն ներկայացրեց փաթեթի նրբությունները, նշեց, որ ծրագրերն ուղղված են լինելու սոցիալական ապահովության ծախսերին։ Վերջնական շահառուների թիվը դեռ ճշտվում է, բայց ենթադրվում է, որ փաթեթը կտարածվի պետական համակարգի առնվազն 100 հազար աշխատակիցների վրա։

 

Վարչապետը հավելեց, որ հատկացվելիք 18 մլրդ դրամը հավասարաչափ է բաշխվելու` անկախ նրանից, թե նրանք ինչ պաշտոնական դիրք են զբաղեցնում և ինչ աշխատավարձ են ստանում: