Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին դիմակայելու պատրաստություն են տեսնում Մեջլիսում: Այդ մասին նոյեմբերի 1-ի համարում տեղեկացրել է «Աքշամը»:
Ըստ թուրքական թերթի` պատրաստության աշխատանքները ձեռնարկում է Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն:
Ենթադրվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դիմակայելու` Հալաչօղլուի նախաձեռնությամբ սկզբնավորվող աշխատանքներն առաջնորդի Թուրքիայի ազգային մեծ ժողով` Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Հալաչօղլուն, պատասխանելով «Աքշամի» հարցերին, ասել է. «Հայկական սփյուռքը լրջորեն պատրաստվում է, այսպես կոչված, ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը լրանում է 2015-ին: Հետեւաբար մենք այսօրվանից պետք է միջոցներ ձեռնարկենք: Ես հանդիպել եմ Մեջլիսի նախագահ, մեծարգո Չիչեքի հետ: Հարցին քաջատեղյակ բազմաթիվ պատգամավորներ ունենք նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների պատգամավորների շարքում: Հետեւաբար մեր խորհրդարանն ի վիճակի է հարցին վերկուսակցական մոտեցմամբ միջազգային ասպարեզում ծավալել անհրաժեշտ գործունեություն»: