| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետի այն հայտարությունը, թե ով մեզ հետ չհամագործակցի, կհայտնվի կոտրած տակտակի առջեւ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով, վերաբերում է կոալիցիոն ուժերին, «որովհետեւ վարչապետի դուխը չէր հերիքի ուիշներին այդ ձեւով դիմել»: Այս մասին Մանուկյանն ասաց «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում եւ նշեց, որ նման հայտարարությունը հակասում է քաղաքական էթիկային:
Մեր այն դիտարկմանը, որ ժամանակին Տեր-Պետրոսյանն էլ ասում էր, ով մեզ հետ չէ` դավաճան է, իսկ դրանից ավելի վաղ հայտարարում էր, ով մեզ հետ չէ` տականք է. այդ արտահայտությունը չի հակասո՞ւմ քաղաքական էթիկային, Արամ Մանուկյանը հերքեց, թե Տեր-Պետրոսյանը նման բան է ասել:
Մեր շարունակական պնդումներին, որ առաջին նախագահը նման հայտարարություն արել է, Մանուկյանը նախ նշեց, թե չի հիշում, հետո էլ վերջնականապես հայտարարեց, որ նման բան եղած չի կարող լինել:
ՀՀՇ վարչության նախագահը մեր թղթակցին խորհուրդ տվեց գտնել այդ հայտարարությունները եւ իր աչքը մտցնել:
Մեր փնտրտուքը երկար չտեւեց. 2008թ.-ի ողջ մամուլը հեղեղված է այդ հայտարարություններով: Ուշագրավ է, որ առաջին նախագահի պաշտոնական կայքից հայտարարության այդ հատվածը գտնել չհաջողվեց, ինչպես ասում են, մի լավ խմբագրել էին: Այդուհանդերձ, առանց որեւէ դժվարության մեզ հաջողվեց գտնել Տեր-Պետրոսյանի` երեք տարի առաջ արած հայտարարությունը. «Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Եթե դա չեն արել, ուրեմն` նրանք մեր ազգի տականքն են»:
Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ էլ Տեր-Պետրոսյանն ասել էր` ով այստեղ չէ, վախկոտ է: