|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղում (20 տնտեսություն) դեռեւս 1994 թվականին ՀՀ կառավարությունը հիմնադրել է ութնամյա դպրոց, որն առաջին տարիներին ունեցել է ավելի քան 40 աշակերտ:
Սակայն այսօր գյուղի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը երկու աշակերտ` Էրիկ (1-ին դասարան) եւ Մյասնիկ (3-րդ դասարան) Ավետիսյանները:
Դպրոցի տնօրեն Արամ Մելքոնյանը «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է, որ 2013-2014 թթ. ուսումնական տարում սպասվում է, որ դպրոցի աշակերտների թիվը կավելանա եւս մեկով: Ըստ նրա` դպրոցն ունի բոլոր առարկաների մասնագետներ, որոնք աշխատանքի կանցնեն հարկ եղած դեպքում՝ երեխաներին իրենց գիտելիքները փոխանցելու համար:
Մեր թղթակցին դպրոցի սան Մյասնիկը հայտնել է իր միակ ցանկությունը` դպրոցին նվիրաբերվի մեկ համակարգիչ, որպեսզի «մենք էլ կապ ունենանք աշխարհի հետ»: