|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Իշխանությանը մոտ կանգնած` թերթի աղբյուրները հայտնում են, որ ընդլայնված կոալիցիայի գաղափարն իջեցվել է հենց Բաղրամյան 26-ից, եւ լուսանցքում հայտնված քաղաքական դեմքերի, այդ թվում` Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ակտիվացումը վերջին շրջանում եւ ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկներն ամենեւին ինքնաբուխ չեն:
Ի դեպ, խոսվում է, որ այս նպատակով առաջիկայում դեռ նոր-նոր արխիվացված ուժեր եւ անհատներ ասպարեզ կգան, ինչպես, օրինակ, Արշակ Սադոյանը, Հայկ Բաբուխանյանը, Յուրի Մանուկյանը եւ այլք: Սակայն ասում են, որ այս մարդիկ Սերժ Սարգսյանի համար ընդամենը «ստրախովկա» են: Կախված ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքից` Սերժ Սարգսյանը կա'մ կկազմի այդ կոալիցիան, կա'մ այս մարդկանց կուղարկի այնտեղ, որտեղից եկել են: