Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ «Ժողովուրդ» թերթը հերթական դատական հայցն է ստացել: Հայցվորն այս անգամ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանն է, ով «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածում իրեն զրպարտելու եւ վիրավորելու փաստեր է նկատել եւ դիմել դատարան:
Ի դեպ, աբսուրդի շքահանդեսը շարունակվում է. «Հրապարակի» դեմ այս օրերին պատրաստվող դատական հայցերից մեկը, որի հեղինակը փաստաբան Արթուր Գրիգորյանն է, ըստ մեր տեղեկությունների, վերաբերում է «քոմենթներին», որը մեր կայքում գրում են ընթերցողները` հոդվածների տակ: Ընթերցողների կարծիքն ինտերնետ տարածքում հրապարակելու համար փաստաբանը մեզնից 18 մլն դրամ է պահանջում:
Այս եւ այլ դատական գործընթացները կասեցնելու համար երեկ թերթերի մի խումբ խմբագիրների հավաք է եղել, որի ժամանակ քննարկվել է համատեղ գործողությունների ծրագիր: