Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հավաքականի հիանալի հաղթանակից հետո ցնծում էր ամբողջ Երևանը, ամբողջ Հայաստանն ու հայությունը անկախ` սոցիալական վիճակից ու քաղաքական հայացքներից: Ցնծում էին նախագահը` մարզադաշտում, վարչապետը՝ Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակի ժամանակավոր «բնակիչները», ինչպես նաև փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարզասերներ և միլիոնավոր հեռուստադիտողներ:
Հաղթանակը միավորեց բոլորիս: Այս հաղթանակով մենք ընդհուպ մոտեցանք մի եզրագծի, որի մասին մի քանի տարի առաջ միայն երևակայել կարող էինք: Մնում է անել վերջին քայլը` Դուբլինում, և մենք առաջին անգամ կամ միանգամից կհայտնվենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում կամ կմասնակցենք անցումային խաղերին:
Սակայն դա կլինի միայն 4 օրից, իսկ այսօր մենք պետք է շնորհավորենք բոլորիս ու շնորհակալություն հայտնենք մեր բոլոր ֆուտբոլիստներին՝ հրաշալի խաղի համար: Տղաներն ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. երբ շատ ես ուզում, երազանքը իրականություն կարող է դառնալ: Մեր հավաքականը կրկին փայլուն խաղ ցուցադրեց` միանգամից փակելով բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, թե հաղթանակը սլովակների նկատմամբ պատահականություն էր:
Առանձնացնել կարելի է շատերին, գոլերը խփած 4 ֆուտբոլիստներին, գոլ չխփած կիսապաշտպաններին, հատկապես` Յուրա Մովսիսյանին, իրենց պարտականությունն անթերի կատարած պաշտպաններին ու ամբողջ թիմին վստահություն հաղորդած մեր դարպասապահին: Բայց, անկասկած, ամենագնահատելին թիմի ոգին էր: Հաղթողների ոգին, որով վարակվեցինք բոլորս: