|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բերդի տարածաշրջանի Չորաթան եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերի բնակիչները նախանձով են նայում հարեւան Նորաշեն գյուղին, որի կենտրոնական փողոցն ասֆալտապատվել է: Դա նկատել էր նաեւ yerkir.am-ի թղթակիցը` Նորաշեն գյուղով անցնելիս:
Ասֆալտապատումը կատարվել է Նորաշենում ծնված ՊՆ գեներալ Արշալույս Փայտյանի ջանքերի շնորհիվ: Գործը արվել է «գեներալ» ձեւով` հիմնավոր. ճանապարհաշինարարները ճանապարհի մի կողմում անգամ կառուցել են ջրահեռացման գծերը:
Նորաշենցիների հարեւանները մեր թղթակցին բողոքել են. «Հիմա ինչ` որ մենք գեներալ չունենք, մեր ճանապարհները չեն ասֆալտապատվելո՞ւ»:
Նշենք նաեւ, որ իր ծննդավայրում` պապական տան դիմաց, գեներալ Փայտյանը երկհարկանի տուն է կառուցում, ճանապարհն էլ նրա տան կողքով է անցնում:
![]() |
| Գեներալ Փայտյանի դեռեւս կիսակառույց առանձնատունը |
![]() |
| Վերին Կարմիրաղբյուր գյուղի կենտրոնական փողոցը |